Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ո՞ր դեպքում է լիպոսակցիան հակացուցված

Ո՞ր դեպքում է լիպոսակցիան հակացուցված

Առաջին անգամ լիպոսակցիա իրականացվել է 1920-ական թվականներին, սակայն էսթետիկ վիրաբուժության այս ճյուղն առավել սրընթաց զարգացել է վերջին 10-15 տարիների ընթացքում: Ներկայում լիպոսակցիան աշխարհում ամենաշատ իրականացվող էսթետիկ միջամտությունն է: Վիրահատության նպատակն է հեռացնել մարմնի տարբեր հատվածներում` հիմնականում փորի, ազդրերի և հետույքի վրա կուտակված ավելորդ ճարպաշերտը:

Լիպոսակցիան կարելի է իրականացնել 18 տարին լրացած բոլոր անձանց մոտ` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց:

Հարցին, թե լիպոսակցիայից հետո ճարպային բջիջներն ավելի արագ չե՞ն զարգանում ու մարդն ավելի արագ չի՞ գիրանում, մասնագետները պատասխանցին. ''Ճարպային բջիջների զարգացման արագությունը չի փոխվում: Եթե չկան հորմոնալ խանգարումներ, լիպոսակցիայի ենթարկված օջախները նորից չեն լցվի: Մի բան էլ, լիպոսակցիայից հետո սննդակարգը, առօրյան ու կենսակերպը պետք չէ սահմանափակել'':

Ի դեպ, լիպոսակցիան հակացուցված է ներքին օրգանների սուր խրոնիկական հիվանդություններով, շաքարային դիաբետով, արյան շրջանառության խնդիրներով տառապողներին:

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ